Թրամփն իր լիմուզինով Ֆլորիդայում բացել է NASCAR ավտոմրցարշավը

18:47   17 Փետրվար 2020    350

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր The Beast (Գազան) անունը կրող Cadillac-ով Ֆլորիդայում տվել է NASCAR ավտոմրցարշավի մեկնարկը։

Նա իր մեքենայով անցել է Դեյթոն Բիչի շրջանաձև մայրուղին ու հատել վերջնագիծը։ Նախագահի կարճ ելույթը հրապարակվել է NASCAR-ի թվիթերյան էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Daytona 500 սերիական մեքենաների ազգային ասոցիացիայի մրցարշավների գլխավոր փուլի մեկնարկի միջոցառմանը մասնակցել է նաև առաջին տիկին Մելանյա Թրամփը։

«Մենք սիրում ենք մեր երկիրը, և Ձեզ հետ այդ մրցարշավին ներկա գտնվելը մեծ պատիվ է։ Ջենթլմեննե՛ր, գործարկե՛ք շարժիչները»,-հայտարարել է նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ֆլորիդա  


Վերնագիրի այլ պիտակները