Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստանի իշխող կուսակցությանը մեղադրել է ավտորիտարիզմի մեջ

21:36   17 Փետրվար 2020    313

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությանը մեղադրել է ավտորիտարիզմի, ազգային միասնության բացակայության մեջ և պաշտոնապես հայտարարել է քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին:

«Ընտրելով ավտորիտարիզմը՝ «Վրացական երազանքն» անցել է «կարմիր գծերը»: Չկա ժողովրդավարություն, չկա ազգային միասնություն, չկա արևմտյան ուղեգիծ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ես չեմ կարող դրան նայել: Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն: Իմ ընկերների և վրաց ժողովրդի հետ միասին մենք ծառայելու ենք մեր արևմտյան ընտրությանը»,- գրել է Մարգվելաշվիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները