Ճապոնացի գիտնականները սովորեցրել են ռոբոտներին զգալ մարդկային ցավը

09:25   18 Փետրվար 2020    266

Ռոբոտները, որոնք ունակ են զգալ ցավը, կկարողանան ավելի լավ հասկանալ մարդկանց։ Այսպես են որոշել ճապոնացի գիտնականները, որոնք ստեղծել են սենսորային Affetto հաղորդիչը, որը մեքենաներին ցավ զգալու ունակություն է շնորհել։

Օսակայի համալսարանից Մինորու Ասադին Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի ամենամյա համագումարում ներկայացրել է յուրահատուկ տեխնոլոգիա, որը ապագայի ռոբոտներին մի աստիճան ավել մարդկային կդարձնի։ Խոսքը հատուկ սենսորային հաղորդիչների մասին է, որոնք թույլ են տալիս ռոբոտներին զգալ ինչպես մեղմ հպումները, այնպես էլ ցավոտ հարվածները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ցուցադրական ռոբոտը, որին գիտնականները ստեղծել են նոր տեխնոլոգիայի թեսթավորման համար, կարողանում է ոչ միայն գրանցել հպումներն ու հարվածները, այլեւ արձագանքել դրանց համապատասխան ձեւով։ Դրա համար ռոբոտին մարդկային զգացմունքներ ցուցաբերելու ունակությամբ են օժտել։

«Մեքենաները, որոնք ցավի զգացում կունենան, մեծ արդյունավետությամբ կկարողանան կարեկցել եւ օգնել մարդկանց։ Վերջիվերջո, ցավը այն բաներից է, որը մարդուն մարդ է դարձնում։ Մենք կկատարելագործենք մեր ոլորտը, որպեսզի ռոբոտներին օժտենք ցավի առավելագույն իրական ընկալմամբ»,- ասում են նոր տեխնոլոգիայի ստեղծողները։ Ենթադրվում է, որ ճապոնական մշակման վրա հիմնված ռոբոտները կկարողանան խնամել հիվանդներին, ինչպես նաեւ՝ ծերանոցներում ապրողներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները