Բրիտանիան կստեղծի 1,6 մլրդ դոլար արժողությամբ սուպերհամակարգիչ, որը կկանխատեսի եղանակը

09:44   18 Փետրվար 2020    216

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կստեղծի 1,2 մլրդ ֆունտ սթեռլինգ արժողությամբ սուպերհամակարգիչ, որը թույլ կտա մեծացնել եղանակի կանխատեսման ճշգրտությունը։

«Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ կկարողանանք ավելի ստույգ եւ ժամանակին կանխատեսել եղանակը, ինչը շատ կարեւոր է կլիմայական փոփոխությունների շրջանում»,- մեկնաբանել է բրիտանական օդերեւութաբանական ծառայության գործադիր տնօրեն Փենի Էնդերսբին։ Սպասվում է, որ սուպերհամակարգիչը պատրաստ կլինի 2022թ․։ Մասնագետները հուսով են, որ այն կօգնի նվազեցնել վնասը, որը փոթորիկները եւ ջրհեղեղները հասցնում են կենսական կարեւոր ենթակառուցվածքներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Financial Times թերթի տեղեկատվության համաձայն, սուպերհամակարգչի ստեղծումը գլոբալ տաքացման դեմ պայքարի բրիտանական իշխանությունների ծրագրի մի մասն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները