Մամեդյարովը հանդիպել է ԵՄ առևտրի հարցերով հանձնակատարի հետ

17:55   17 Փետրվար 2020    130

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԵՄ առևտրի հանձնակատար Ֆիլ Հոգանի հետ:

Կառուցողական և փոխշահավետ գործընկերության մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների իրավական հիմունքներով նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ողջունելով նախարարին ՝ Էլմար Մամեդյարովին ՝ Հոգանը վստահություն է հայտնել, որ ԵՄ-Ադրբեջան համագործակցության համաձայնագիրը կբարձրացնի երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա:

Կողմերը բարձր են գնահատել նաև Հարավային գազային միջանցքի ներդրումը եվրոպական էներգետիկ անվտանգության ոլորտում և կարծիքներ են փոխանակել Հարավային գազային միջանցքի ավարտի և այլ ծրագրերի միջոցով դրա հետագա զարգացման վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մամեդյարով   ԵՄ    


Վերնագիրի այլ պիտակները