Պեկինում վեց օրում կկառուցեն բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա

09:52   18 Փետրվար 2020    200

Պեկինում կկառուցեն բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա՝ նպատակ ունենալով հաղթահարել դրանց անբավարարությունը:

China Construction First Group տեղական ընկերությունը մտադիր է արտադրությունը կազմակերպել վեց օրվա ընթացքում: Գործարանում օրական կպատրաստվի մոտավորապես 250 հազար դիմակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանում դիմակները հսկայական պահանջարկ են վայելում բուժաշխատողների և սովորական քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի բռնկման ֆոնին, նշում են ԶԼՄ-ները:

Փետրվարի 11-ին ՉԺՀ-ի զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի գլխավոր քարտուղար Ցուն Լյանը հայտնել է, որ երկրում բժշկական դիմակների արտադրողներն արդեն մասնակիորեն վերականգնել են դրանց թողարկումը, որն ընդհատվել էր չինական Նոր տարվա տոնակատարության և կորոնավիրուսի բռնկման պատճառով: Պաշտոնյայի խոսքով՝ այդ ընկերություններն արդեն աշխատում են իրենց հզորությունների 76 տոկոսի չափով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները