Ալմաթիում ահաբեկչություններ են կանխվել

10:18   18 Փետրվար 2020    181

Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցներն Ալմաթիում ձերբակալել են 2 ծայրահեղականի, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով կոմիտեի մամլո ծառայությանը։

Ձերբակալությունը կատարվել է փետրվարի 14-ին։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են։

Նրանց բնակության վայրում կատարված քննչական գործողությունների ընթացքում առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ խոցող տարերով, բաղադրիչներ՝ դրա պատրաստման համար, սառը զենք, սմարթֆոններ՝ հարձակման ենթադրյալ օբյեկտների լուսանկարներով ու տեսանկարահանումներով։

Ահաբեկչական գործողության նախապատրաստման և ահաբեկչության քարոզման փաստերով քրեական գործեր են հարուցվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալմաթա  


Վերնագիրի այլ պիտակները