Կորոնավիրուսի պատճառով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում խնդիրներ են առաջացել. լրատվամիջոցներ

10:39   18 Փետրվար 2020    245

Չինաստանում կորոնավիրուսի բռնկման հետևանքով ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում մինչև ամսվա վերջ պաշտպանիչ հանդերձների պակաս կառաջանա. հանդերձներն անհրաժեշտ են 2011 թվականի վթարի հետևանքների վերացման աշխատանքների իրականացման համար, հայտնում է NHK հեռուստաալիքը:

Պաշտպանիչ հանդերձների պակասը պայմանավորված է Չինաստանում կորոնավիրուսի նոր տիպի բռնկման հետևանքով դրանց արտադրական ու փոխադրման գործընթացներում առկա դժվարություններով: Մարտից նախատեսվում է օգտագործել պահեստային պաշտպանիչ հանդերձները, իսկ ապրիլից՝ օգտնվել այլ արտադրողների արտադրանքներից:

Հաղորդվում է, որ պահեստներում թափանցիկ գրպանով հանդերձները կսպառվեն մինչև փետրվարի 27-ը: Ջրի հետ կապված աշխատանքների ժամանակ մինչ օրս օգտագործվել են անջրանցիկ կոստյումներ, սակայն երեքշաբթի օրվանից դրանք կփոխարինեն ջրապաշտպան, պոլիէթիլենային բաճկոն-տաբատներով, որոնք վաճառվում են սովորական խանութներում: Կայանի ղեկավարությունն ընդգծել է, որ այդ միջոցները ժամանակավոր բնույթ են կրում, քանի դեռ մատակարարումների հետ կապված իրադրությունը չի կարգավորվել:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը չի գործում 2011թ.մարտի 11-ին տեղի ունեցած 9,0 մագնիտուդով երկրաշարժի և ցունամիի հետևանքով: Նախատեսվում է, որ վթարի հետևանքների ամբողջական վերացումը, ներառյալ՝ ռեակտորների ապամոնտաժումը, կտևի 40 տարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆուկուսիմա-1  


Վերնագիրի այլ պիտակները