Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել Է 1,8 հազարը

10:50   18 Փետրվար 2020    261

Չինաստանում փետրվարի 18-ի տեղական ժամանակով 00:00-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 72 հազար 436, մահացել Է 1 868 մարդ, հաղորդել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 1886-ով, մահացու դեպքերինը՝ 98-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 93 մարդ, Հենանի նահանգում՝ երեք մարդ, մեկական մարդ Հունանի նահանգում եւ Պեկինում:

Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում 58 հազար 16 մարդ, ավելի քան 11,7 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ, ավելի քան 1,7 հազար մարդ ապաքինվել Է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից: Նախօրյակին Չինաստանում արձանագրվել Էր վարակման 2048 դեպք եւ 105 մահ Covid-19-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները