Diamond Princess հանրանավից տարահանված 14 ամերիկացիների մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել

11:05   18 Փետրվար 2020    249

Covid-19 կորոնավիրուսի անալիզի արդյունքը դրական Է եղել այն 328 ամերիկացիներից 14-ի մոտ, որոնք տարահանվել են Diamond Princess ճամփորդանավից եւ վերադարձել ԱՄՆ, հաղորդել Է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյայի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հավաստել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում եւ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունում:

Հրատարակությունը նշում Է, որ նրանց վերադառնալուց հետո ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով ախտահարվածների հաստատված դեպքերի թիվը հասել Է 29-ի, այսինքն՝ ավելացել Է ավելի քան կրկնակի: Թերթի աղբյուրի խոսքով՝ նավի ուղեւորներից անալիզները վերցվել են այն բանից հետո, երբ նրանք հեռացել են հանրանավից: The Washington Post-ը հիշեցնում Է, որ ավելի վաղ Diamond Princess նավում կորոնավիրուս Է հայնաբերվել 44 ամերիկացիների մոտ, նրանք մնացել են բուժման Ճապոնիայի հիվանդանոցներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: DiamondPrincess  


Վերնագիրի այլ պիտակները