Պեկինում 6 օրում շնչադիմակների գործարան կկառուցվի

12:37   18 Փետրվար 2020    216

Չինաստանում շնչադիմակների հսկայական պահանջարկը բավարարելու համար Պեկինում կառուցում են դրա արտադրության համար նախատեսված նոր գործարան։

Այն պետք է սկսի թողարկումն արդեն 5 օրից, դրա կառուցումը սկսվել է երեկ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում են չինական լրատվամիջոցները։

Մասնավոր ընկերությունը հայտարարել է, որ գործարանը պատրաստ է լինելու 6 օրում։ Այն օրական թողարկելու է 250 հազար շնչադիմակ։ Դրանց պահանջարկը կտրուկ մեծացել է Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածումից հետո։

1,4 միլիարդ բնակչություն ունեցող երկրում շնչադիմակների պահանջարկն այնքան է մեծացել, որ որոշ խանութների մոտ հերթեր են առաջացել, իսկ ովքեր կարողացել են գնել, գնել են միանգամից շատ՝ հետագայում խնդիրներ չունենալու համար։ Իսկ նրանք, ովքեր չեն կարողացել հայթայթել դրանցից, ստիպված են տարբեր մեթոդներ կիրառել՝ պաշտպանվելու համար, մինչև իսկ՝ կանացի կրծկալներ։

Մարդասիրական նպատակով Հայաստանը նույնպես շնչադիմակներ է ուղարկել Չինաստան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին  


Վերնագիրի այլ պիտակները