Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 1886 նոր դեպք է գրանցվել

13:52   18 Փետրվար 2020    254

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 72 հազարը:

Համաճարակի զոհ է դարձել 1868 մարդ, այս մասին հաղորդում է ՉԺՀ Առողջապահության ազգային հանձնաժողովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին օրերին երկրի տարածքում գրանցվել է վարակման 1886 հաստատված, նոր դեպք: Նրանց մեծ մասը Հուբեյ քաղաքում է: Փետրվարի 17-ին վարակի հետևանքով մահացել է 98 մարդ:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ այս օրերին 1701 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 27 908 պացիենտի մոտ, որոնք վիրուսի հայտնաբերման համար հետազոտվում էին, վիրուսի ախտանշաններ չեն հայտնաբերվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները