Իռալանդիայի ափերին «ուրվական-նավ» է մոտեցել

13:43   18 Փետրվար 2020    278

Իռլանդիայի Կորկ կոմսության ափերին 77-մետր երկարությամբ բեռնատար նավ են հայտնաբերել, որը ժամանակին երթևեկել է Տանզանիայի դրոշով:

Դեռևս պարզ չէ, թե այն ինչպես է հասել այնտեղ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

MV Alta անվանումն ունեցող նավը, հավանաբար, ափին է հասել Միացյալ Թագավորությունում մոլեգնող «Դենիս» փոթորիկի պատճառով:

Վերջին անգամ «ուրվական-նավը» տեսել են կես տարի առաջ Աֆրիկայի ափերից ոչ հեռու: 2018-ի սեպտեմբերին այն նկատել են նաև Բերմուդյան կղզիների մոտակայքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները