Հնդկաստանի զինված ուժերում կանայք այսուհետ կծառայեն տղամարդկանց հետ հավասար պայմաններում

13:35   18 Փետրվար 2020    233

Հնդկաստանի Գերագույն դատարանը երկուշաբթի որոշում է կայացրել երկրի զինված ուժերում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին՝ հրահանգելով կառավարությանը մշտական աշխատավարձ և բարձր պաշտոններ շնորհել կին ծառայողներին, ինչպես տղամարդկանց:

Ինչպես հայտնում է CNN-ը, Հնդկաստանի զինված ուժերի համար բեկումնային որոշումը նշանակում է, որ բոլոր կանայք այժմ իրավունք կունենան ընտրվել նույն պաշտոններում, ստանալ նույն կոչումներն ու նպաստները, ինչպես իրենց տղամարդ գործընկերները: Բացի այդ, նրանք կարող են հույս ունենալ թոշակի անցնելուց հետո նույնպիսի կենսաթոշակային վճարներ ստանալու, ինչ և տղամարդիկ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կին սպաները երկար տարիներ պայքարել են այս փոփոխության համար, ինչը նրանց թույլ է տալիս առաջ գնալ իրենց զինվորական կարիերայում և բարձր աշխատավարձ ստանալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները