SpaceX-ի հրթիռակրի առաջին աստիճանն անհաջող վայրէջք է կատարել արբանյակներն ուղեծիր հասցնելուց հետո

13:17   18 Փետրվար 2020    256

Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակրի բազմակի օգտագործման առաջին աստիճանն ընկել է Ատլանտյան օվկիանոսը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այն ընկել է վայրէջքի համար նախատեսված լողացող հարթակի հարևանությամբ: Վայրէջքը պատկերող տեսանյութն իր թվիթերյան էջում հրապարակել է ՆԱՍԱ-ի լուսանկարիչը:

Չնայած անհաջող վայրէջքին՝ Falcon 9-ը ուղեծիր է հասցրել Starlink ցանցի 60 նորագույն արբանյակները՝ նախատեսված ինտերնետ կապի ապահովման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները