ԵՄ-ն կարող է սահմանափակող միջոցներ կիրառել գրաքննությունից հրաժարվող սոցցանցերի դեմ

12:55   18 Փետրվար 2020    222

Եվրամիությունը կարող է սահմանափակող միջոցներ կիրառել սոցիալական ցանցերի և հաղորդակցության այլ հարթակների նկատմամբ, որոնք կհրաժարվեն բովանդակության հսկողությունից և գրաքննությունից, որոնց նպատակ է վիրտուալ տիրույթից հեռացնել կեղծ տեղեկատվությունը, ատելություն բորբոքող կոչերը և եվրոպական ժողովրդությանը սպառնացող այլ սպառնալիքները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է արդյունաբերության հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը՝ ամփոփելով Բրյուսելում Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ հանդիպման արդյունքները:

«Սոցալիական ցանցերը, մասնավորապես՝ Facebook-ը, անշուշտ, պատասխանատվություն են կրում եվրոպացի օգտատերերի, ինչպես նաև մեր ժողովրդավարության առջև: Մենք շատ ենք խոսել այն մասին, որ անհրաժեշտ է լրջորեն ձեռնամուխ լինել բովանդակության լիակատար վերահսկողության ապահովմանը»,- հայտարերել է Բրետոնը և հավելել. «Եթե եվրոպական շուկայում գործող բոլոր սոցիալական ցանցերը չսկսեն կոնկրետ գործողություններ ձեռնարկել չարաշահումների դեպքում, մենք (Եվրահանձնաժողովը) ստիպված կլինենք ավելի խիստ միջոցներ ձեռնարկել, որոնք սահմանափակիչ բնույթ կկրեն»:

Բրետոնը նաև ընդգծել է, որ Ցուկերբերգի հետ երկխոսությունը «շատ դրական» էր, և վստահություն է հայտնել, որ Facebook-ի ղեկավարը ճիշտ է հասկացել եվրոպական կարգավորիչի ազդանշանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները