Windows 10-ի թարմացումը հանգեցրել է մահվան կապույտ էկրանի

14:13   18 Փետրվար 2020    327

Windows-ի օգտատերերը բողոքել են KB4532693 թարմացումից:

Այն պետք է շտկեր «մահվան կապույտ էկրանի» հետ կապված խնդիրը, սակայն մեծացրել է սխալների թիվը, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Windows Latest-ին:

Ֆորումներում օգտատերերը խորհուրդ են տվել ջնջել թարմացումը: Նրանց խոսքով՝ համակարգային թարմացումը առաջացնում է BSoD սխալը, որը հայտնի է որպես «մահվան կապույտ էկրան»: Մի շարք դեպքերում թարմացման պատճառով համակարգը չի կարողանում բեռնվել: Նրանց խոսքով՝ միակ լուծումը համակարգի վերականգնումն է:

Microsoft-ի կայքում ասվում է, որ KB4532693-ը թողարկվել է փետրվարի 11-ին եւ պետք է շտկեր սխալները, որոնք ավելի վաղ առաջացել էին KB4532695-ի պատճառով: Փետրվարի սկզբին օգտատերերը բողոքել են համակարգի բազմաթիվ սխալներից, սակայն նրանք նկատել են, որ թարմացումը կրկին համակարգային սխալի է հանգեցնում:

Պարբերականի խոսքով՝ Windows 10-ի համար թարմացումները դժվար է վերահսկել, քանի որ դրանք տեղադրվում են համակարգչի վրա ավտոմատ կերպով:

Ըստ ֆորումներում գրառումների՝ խնդիրը պետք է լուծել թարմացումը հեռացնելով կամ սարքերը անջատելով: Հունվարի 14-ին Windows 7-ը ճանաչվել է հնացած եւ զրկվել պաշտոնական աջակցությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Windows  


Վերնագիրի այլ պիտակները