Իրանում ութ մարդ բանտարկության Է դատապարտվել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

14:25   18 Փետրվար 2020    253

Իրանի իշխանություններն ութ մարդու բանտարկության են դատապարտել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 18-ին լրագրողներին հայտնել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:

Ինչպես հայտնում Է ISNA գործակալությունը, Իսմայիլին թվարկել Է Իրանի այն ութ քաղաքացիների անունները, որոնք վեցից մինչեւ տասը տարվա բանտարկության են դատապարտվել «ԱՄՆ-ի կառավարության հետ համագործակցելու» համար:

Պաշտոնյան նշել Է, որ «այսպես կոչված շրջակա միջավայրի գործով մեղադրվողները, Իրանի դատական իշխանությունների կարծիքով, կատարել են գործողություններ, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը»:

«Դատավճիռը հաստատվել Է վճռաբեկ դատարանի կողմից, եւ այն վերջնական Է»,-հավելել Է նա:

Արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ մեղադրյալները ձերբակալվել են մոտավորապես երկու տարի առաջ: Ընդ որում նրանց մի մասը, բացի Իրանի քաղաքացիությունից, ունի ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները