Ուկրաինան այսօր մտադիր է տարհանել իր քաղաքացիներին Չինաստանից

14:55   18 Փետրվար 2020    273

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այսօր մտադիր է ինքնաթիռ ուղարկել Չինաստան և տարհանել իր 49 քաղաքացիներին և ևս 36 օտարերկրացիների:

Ուկրաինայի առողջապահության նախարարի խոսքերով՝ թռչելու թույլտվություն կստանան վիրուսի ախտանիշներ չունեցող անձինք: Նրանք Կիև ժամանելուն պես 14 օր կմնան կարանտինի մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Rbc.ua-ն:

Չինաստանում Ուկրաինայի դեսպանատունը տարհանման մասին հայտնել էր փետրվարի 11-ին և վերջին օրերի ընթացքում 2 անգամ հետաձգել: Ուկրաինայի առողջապահության նախարարը ասել է, որ մտադիր չեն տարհանել Ճապոնիայի ափերի մոտ կարանտինի մեջ գտնվող Diamond Princess նավի վրա գտնվող Ուկրաինայի քաղաքացի 25 ուղևորներին, իսկ Չինաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել է, որ Diamond Princess ուղևորատար նավի վրա կորոնավիրուսով վարակվածների մեջ կա Ռուսաստանի քաղաքացի:

Հիշեցնենք, որ համաձայն վերջին տվյալների՝ Չինաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 98 մարդ։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 1868-ի, ապաքինվածներինը՝ ավելի քան 12,5 հազարի: Վարակվածների ընդհանուր թիվն էլ գերազանցել է 72 հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները