Հարյուրից ավելի բժիշկներ Լոնդոնին կոչ են արել դադարեցնել Ասանժի տառապանքները

15:08   18 Փետրվար 2020    246

Ավելի քան հարյուր բժիշկներ ամբողջ աշխարհից Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ են արել վերջ դնել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի տառապանքներին եւ նրան որակյալ բժշկական օգնության հնարավորություն ընձեռել:

18 երկրներից 117 բժիշկների ստորագրություններով համապատասխան հանրագիրը հրապարակված Է բրիտանական The Lancet բժշկական հանդեսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բժիշկների կոլեկտիվ ուղերձում դատապարտվում է Ասանժին որակյալ բժշկական օգնություն ստանալու իրավունքից զրկելը եւ «նրա նկատմամբ (հոգեբանական) խոշտանգումների գործադրումը», ինչն անցյալ տարի հավաստել է խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը: Բժիշկները համաշխարհային հանրակցությանը նախազգուշացրել են «վտանգավոր նախադեպի ստեղծման մասին, երբ բժշկական մասնագիտությամբ կարելի Է մեքենայություններ անել որպես քաղաքական գործիք»:

«Մենք կառավարությանը կոչ ենք անում վերջ դնել Ասանժի խոշտանգումներին եւ նրա համար ապահովել, քանի դեռ շատ ուշ չԷ, մատչելիներից լավագույն բժշկական սպասարկման հնարավորությունը»,- ասված Է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: WikiLeaks  


Վերնագիրի այլ պիտակները