Ասադը խոստացել է շարունակել պատերազմւ Հալեպի եւ Իդլիբի համար

15:38   18 Փետրվար 2020    281

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ սիրիական բանակը կշարունակի գրոհայիններից ազատագրել Հալեպը եւ Իդլիբը, չնայած հյուսիսի ճնշմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Սիրիայի առաջնորդի, չնայած նրան, որ ծայրամասերի ազատագրումը դեռ չի նշանակում պատերազմի լիակատար ավարտ կամ ահաբեկչության լիակատար վերացում, այն կլինի ահաբեկիչների պարտության սկիզբը, որն անպայման կլինի:

«Հալեպը եւ նրա հետ միասին ամբողջ Սիրիան հաղթել են վախը, որը ցանկանում էին տարածել մեր սրտերում, հաղթել են ատելությանը, դավաճանությանը եւ պառակտումներին: Բայց Սիրիայի թշնամիները չեն հանձնվում եւ նրանց սադրանքները չեն ավարտվել, այդ պատճառով սիրիացիները պետք է պատրաստ լինեն նոր ճակատամարտերի»,- հայտարարել է Սիրիայի առաջնորդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ասադ  


Վերնագիրի այլ պիտակները