ԱՄՆ-ը փորձում Է բաժանել Իրանի իշխանությանն ու ժողովրդին. Խամենեի

16:26   18 Փետրվար 2020    319

ԱՄՆ-ը փորձում Է բաժանել Իրանի իշխանությանն ու ժողովրդին: Այդ մասին երկրի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել Է փետրվարի 18-ին, երկրում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք անցկացվելու են այս շաբաթվա վերջին:

«Դուք տեսնում եք ամերիկացիների քարոզչությունը, թե ինչպես են նրանք ցանկանում միմյանցից հեռացնել իսլամական համակարգն ու ժողովրդին: Նրանք մշտապես դրանով են զբաղվում»,- Խամենեիի խոսքը մեջբերված Է նրա Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանի միապալատ խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 21-ին: 290 պատգամավորական աթոռի համար պայքարելու Է ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածությունները հաստատվել են Սահմանադրության պահպանության խորհրդի կողմից: Սկզբնապես ընտրությունների մասնակցելու հավակնորդ Էր 15 հազարից ավելի մարդ, նրանց կեսից ավելին ընտրություններին չի մասնակցի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները