Չինաստանում ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի ջերմությունը չափելու համար

16:47   18 Փետրվար 2020    329

Չինաստանի Սիան քաղաքի (Շենսիի կենտրոնական նահանգ) Տրանսպորտային համալսարանի ինժեներները ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի բարձր ջերմության հայտնաբերման համար՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Փետրվարի 18-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ձեռքով մեկ անգամով կարելի է չափել սոսկ մեկ մարդու ջերմությունը, իսկ մեր ռոբոտները կարող են միաժամանակ այն չափել միանգամից մի քանի մարդու մոտ»,- մեջբերում է գործակալությունը Սինանի Տրանսպորտային համալսարանի պրոֆեսոր Մեյ Սյուեսունի խոսքը:

Նրա խմբի մշակած ջերմացույց սարքերը կարող են ոչ միայն չափել ջերմությունը, ալեւ ճանաչել եւ նույնականացնել դեմքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները