Ջոնսոնը ֆինանսների բաժանման շուրջը համաձայնության Է եկել կնոջ հետ ապահարզանի շրջանակում

17:06   18 Փետրվար 2020    332

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆինանսական համաձայնության Է հասել կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության գործընթացի շրջանակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը

25 տարվա ամուսիններն ապահարզանի մասին հայտարարել են 2018 թվականին: Ուիլերը Ջոնսոնի երկրորդ կինն Է, զույգն ունի չորս երեխա:

Այժմ Ջոնսոնը Դաունինգ սթրիթում ապրում Է իր 31-ամյա ընկերուհու՝ Քերի Սայմոնդսի հետ: Հայտնի Է, որ 55-ամյա Ջոնսոնի եւ Սայմոնդսի հարաբերությունները շարունակվում են ավելի քան մեկուկես տարի, այդ սիրավեպը դարձել Է կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության պատճառը:

Ջոնսոնը հայտարարել Է, որ պատրաստ Է ամուսնանալ Սամոնդսի հետ ապահարզանի իրավաբանական ընթացակարգի ավարտից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները