ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնում պատմել են ահաբեկչության ֆինանսավորման նոր ուղիների մասին

17:17   18 Փետրվար 2020    293

Ահաբեկիչները ֆինանսավորում են ստանում առցանց կազինոյի եկամուտներից, առցանց խանութների միջոցով շորթումների եւ ֆիշինգային գրոհների միջոցով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը` ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների 13-րդ խորհրդակցությանը:

«Ահաբեկչության ֆինանսավորման մեխանիզմների եւ ուղիների թվային փոխակերպում է տեղի ունեցել: Ահաբեկիչների կողմից որպես եկամուտների աղբյուր կեղծ առցանց խաղատների, առցանց խանութների եւ կայքերի նմանակների, ֆիշինգային եւ ֆարմինգ հարձակումների, բանկային ռեսուրսներին անօրինական օգտագործման միջոցով գումարների շորթումն ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուղղությունը փոխում է դեպի վիրտուալ միջավայր»,- ասել է Նովիկովը:

Նովիկովը նշել է, որ «ահաբեկչության բնույթի ու գենեզիսի պահպանությամբ դրա կիրառման պրակտիկան բոլորովին նոր որակ է ձեռք բերել»: «Եվ նման դինամիկան կապված է հիմնականում նոր դասի, նոր մակարդակի տեխնոլոգիական լուծումների հետ»,- հավելեց նա:

ՀԱԿ-ի ղեկավարը հավելել է, որ «ահաբեկչության տեխնոլոգիաները հարստացել են ժամանակակից ռոբոտատեխնիկայի, առաջին հերթին, անօդաչուների կիրառման շնորհիվ»: Նա նշել է, որ չի կարելի անտեսել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության օպերացիոն-մարտավարական մակարդակում տեղի ունեցող նման նկատելի փոփոխությունները:

Ըստ նրա` ԱՊՀ շատ երկրներ արդեն սկսել են անօդաչուների շրջանառությունը կանոնակարգող օրենսդրության ձեւավորումը, այդ թվում նաեւ` զանգվածային միջոցառումների անցկացման վայրերում եւ ծայրահեղ կարեւոր օբյեկտների պաշտպանության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՊՀ  


Վերնագիրի այլ պիտակները