Աշխարհի ամենահարուստ մարդը 10 միլիարդ դոլար է տրամադրել «Երկիրը փրկելու համար»

17:24   18 Փետրվար 2020    305

Amazon-ի գործադիր տնօրեն Զեֆ Բեզոսը հայտարարել է իր պատվին կոչված Երկրի հիմնադրամ ստեղծելու որոշման մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է իր ինստագրամյան էջին:

«Ես ուզում եմ բարելավել արդեն ուսումնասիրված մեթոդները եւ նոր մեթոդներ գտնել` կլիմայի փոփոխության կործանարար հետեւանքների դեմ պայքարի համար»,- գրում է Բեզոսը:

«Մեր մոլորակի համար ամենամեծ սպառնալիքին» հակազդելու համար Բեզոսը տաս միլիարդ դոլար է հատկացրել: Նրա խոսքով` Երկրի հիմնադրամից միջոցներ կհատկացվեն գիտնականներին, ակտիվիստներին եւ հասարակական կազմակերպություններին, որոնք ներգրավված են այս խնդրի լուծման գործում: «Ես կսկսեմ դրամաշնորհներ տրամադրել այս ամառ»,- նշեց միլիարդատերը:

Բեզոսը միասին աշխատելու կոչով դիմել է ընկերություններին, երկրի կառավարություններին, միջազգային կազմակերպություններին եւ հասարակ մարդկանց:

«Երկիրն այն է, ինչ միավորում է մեզ բոլորիս. եկեք միասին այն պաշտպանենք»,- առաջարկել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները