Զորան Միլանովիչը ստանձնել է Խորվաթիայի նախագահի լիազորությունները

17:31   18 Փետրվար 2020    316

Խորվաթիայի նորընտիր նախագահ Զորան Միլանովիչը փետրվարի 18-ին տեղի ունեցած երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, որ Խորվաթիայի քաղաքացիները, անկախ կրոնական և ազգային պատկանելիությունից, պետք է իրենց հավասար զգան իրավունքի տեսանկյունից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Հունվարի 5-ին Խորվաթիայի նախկին վարչապետ և ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Զորան Միլանովիչը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է իշխող Խորվաթական ժողովրդավարական միության թեկնածու, մինչ այդ երկրի գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին:

Այսօր Զագրեբում տեղի է ունեցել Միլանովիչի երդման արարողությունը:

«Ոչ մի քաղաքացի կամ քաղաքացուհի չպետք է իրեն վախեցած, խտրականացված կամ ինչ-որ կերպով բացառված զգա այն պատճառով, որ ուրիշը տարբերվում է իրենից: Երբ ասում եմ ուրիշ, նկատի ունեմ ավելի թույլ կամ քիչ քանակությամբ սեռական, տարիքային, սոցիալական, կրոնական կամ ազգային պատկանելիությամբ անձանց: Սա հայրենասիրություն է ՝ հիմնված մեր սահմանադրության և մարդկայնության բարձրագույն արժեքների, այլ ոչ թե առասպելների, անցյալի վիրավորանքների և նախապաշարմունքների վրա»,-հայտարարել է Միլանովիչը իր խոսքում:

Նա նշել է, որ երկրի ապագան կախված է «բոլոր քաղաքացիներին հասանելի կրթության որակից և սեփական մշակույթի նկատմամբ վերաբերմունքից»:

Երդման արարողությանը ներկա են եղել երկրի նախկին ղեկավար Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, կառավարության և խորհրդարանի անդամներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խորվաթիա  


Վերնագիրի այլ պիտակները