Կրասնոդարում հարբած կինը բաժակակցին զարմացնելու համար սավաններով իջել է շենքի 6-րդ հարկից

19:20   18 Փետրվար 2020    309

ՌԴ Կրասնոդարում տեղացի կինը որոշել է բաժակակցին զարմացնել իր ֆիզիկական պատրաստվածությամբ և ցուցադրել բնակարանից դուրս գալու իր ոչ ստանդարտ ելքը:

Регион онлайн-ի փոխանցմամբ՝ նա սավաններից երկար պարան է հյուսել և որոշել դրանով ցած իջնել 6-րդ հարկի պատուհանից: Հաղորդվում է, որ կինը եղել է հարբած: 41-ամյա մարմնամարզուհին չի կարողացել իրեն պահել պարանի վրա և ցած է ընկել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեղի բնակիչները շտապօգնություն են կանչել: Հիվանդանոցում հայտնել են, որ ընկնելու հետևանքով կինը ստացել է գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, վզի կոտրվածք և կատատրավմա: Ներկա պահին կինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրասնոդար  


Վերնագիրի այլ պիտակները