Amazon-ի ղեկավարը բարեգործական հիմնադրամ կստեղծի կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համար

19:47   18 Փետրվար 2020    328

Amazon ընկերության հիմնադիր ղեկավար Ջեֆ Բեզոսը բարեգործական հիմնադրամ է ստեղծում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համար:

Հիմնադրամը կունենա Bezos Earth Fund անվանումը, գրում է Life.ru-ն:

Սկզբնապես բիզնեսմենը բարեգործական հիմնադրամին կհատկացնի 10 միլիարդ դոլար: Մասնավորապես, այդ գումարըորպես դրամաշնորհ կտրվի գիտնականներին, հասարակական գործիչներին և ակտիվիստներին, որոնք զբաղվում են կլիմայի փոփոխության դեմ պայքարով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կլիմայի փոփոխությունը մեր մոլորակի համար ամենամեծ սպառնալիքն է: Մյուսների հետ աշխատելով՝ ես ցանկանում եմ ինչպես առկա մեթոդները կատարելության հասցնել, այնպես էլ մեր ընդհանուր մոլորակի կլիմայի փոփոխության կործանարար ազդեցության դեմ պայքարի նոր մեթոդներ ուսումնասիրել»,- ինսթագրամյան իր էջում գրել է Բեզոսը:

Ներկա պահին Ջեֆ Բեզոսն, ըստ Forbes ամսագրի, աշխարհի ամենահարուստ մարդն է: Հունվար ամսվա վերջի տվյալներով՝ նրա կարողությունը կազմում է 115,5 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները