Չնայած բողոքի ակցիաներին` Վրաստանի խորհրդարանը հաստատել է Իրակլի Շոթաձեին գլխավոր դատախազի պաշտոնում

17:56   18 Փետրվար 2020    328

Վրաստանի խորհրդարանը, ընդդիմադիրների բացակայությամբ, միաձայն հաստատել է Իրակլի Շոթաձեին գլխավոր դատախազի պաշտոնում:

Խորհրդարանի նիստից բացակայող ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում խորհրդարանի մուտքի մոտ: Նրանք այսպես կոչված «ամոթի միջանցք» էին կազմել իշխող կուսակցության պատգամավորների համար:

Ակցիայի մասնակիցները բողոքում են գլխավոր դատախազի պաշտոնում Իրակլի Շոթաձեի ընտրության դեմ: Նրանք պնդում են, որ թեկնածուն Բիձինա Իվանիշվիլիի խամաճիկն է: Իրավապահների և ցուցարարների միջև առավոտյան միջադեպ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները փորձել են փակել փողոցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները