Chanel-ը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Չինաստանում մայիսին կայանալիք ցուցադրությունը

21:38   22 Փետրվար 2020    508

Chanel նորաձևության տունը որոշել է կորոնավիրուսի պատճառով հետաձգել մայիսին Չինաստանում տեղի ունենալիք ցուցադրությունը:

«Chanel–ը հետևում է իրավիճակին: Մեր թիմի և հաճախորդների առողջությունն ու բարեկեցությունը մեր առաջնահերթությունն են»,- մեջբերում է ռադիոընկերությունը ընկերության հայտարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Chanel նորաձևության տունը հայտարարել է, որ հետևում է չինական իշխանությունների խորհուրդներին:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Մայրցամաքային Չինաստանում վարակվածների թիվը արդեն գերազանցել է 72.4 հազարը, որից ավելի քան 1,8 հազարը` մահվան ելքով: Հիվանդությունից բուժվել է 12,5 հազար մարդ: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ Չինաստանի սահմաններից դուրս 25 երկրներում հայտնաբերվել է COVID-2019 վիրուսով վարակման 794 դեպք, որից երեքը` մահվան ելքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները