Բրիտանիայում գլխուղեղի ուռուցքի վիրահատության ընթացքում բժիշկներն արթնացրել են հիվանդին և խնդրել ջութակ նվագել

21:34   18 Փետրվար 2020    286

Լոնդոնի Թագավորական քոլեջի հիվանդանոցի մասնագետները վիրահատել են 53-ամյա Դագմար Թերներին, որի մոտ 2013 թվականին գլխուղեղի ուռուցք էր ախտորոշվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ջութակահարուհու մոտ դանդաղ զարգացող ուռուցքը հայտնաբերվել էր սինֆոնիկ համերգի ժամանակ տեղի ունեցած ուշաթափությունից հետո:

Կինը ռադիոթերապիա է անցել, սակայն ուռուցքը շարունակում էր մեծանալ: Այն տեղակայված է եղել գլխուղեղի դիմային հատվածի աջ անկյունում: Այդ հատվածը պատասխանատու է ձախ ձեռքի աշխատանքի համար, որը էական նշանակություն ունի երաժշտական գործունեության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները