Աշրաֆ Ղանին պաշտոնապես հաղթող է հայտարարվել Աֆղանստանի նախագահի ընտրություններում

21:45   18 Փետրվար 2020    348

Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին փետրվարի 18-ին պաշտոնապես հաղթող է հայտարարվել պետության ղեկավարի ընտրություններում:

Այդ մասին հայտնել է Ariana News աֆղանական հեռուստաալիքը, որը հեռարձակել է երկրի Անկախ ընտրական հանձնաժողովի (ԱԸՀ) նախագահ Խավա Ալամ Նուրիստանիի մամուլի ասուլիսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտարարել է ԱԸՀ-ի ղեկավարը, «երկրի նախագահի ընտրություններում, որոնք կայացել են 2019 թվականի սեպտեմբերին, ձայների հաշվման վերջնական արդյունքները վկայում են, որ դրանցում հաղթանակ է տարել Աշրաֆ Ղանին»:

Ամփոփիչ տվյալների համաձայն, Ղանին ստացել է ընտրողների ձայների 50,64 տոկոսը, նրա օգտին քվեարկել է երկրի ավելի քան 923 հազար քաղաքացի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները