Բացահայտվել է էժան iPhone-ի վաճառքի ամսաթիվը

21:52   18 Փետրվար 2020    306

Apple-ը հաջորդ iPhone-ը կներկայացնի մարտի 31-ին:

Գաջեթի ներկայացման և վաճառքի ամսաթիվը հրապարակվել է գերմանական iPhone-Ticker պորտալի ինսայդերների կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ արտադրական ցանցին մոտ աղբյուրների՝ Apple-ը մտադիր է թողարկել էժան սմարթֆոն, որը կկոչվի iPhone SE 2 կամ iPhone 9: Նշվում է, որ մոդելը վաճառքի կհանվի ապրիլի 3-ին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Apple-ը պլանավորում է գարնանային շնորհանդես: 2019-ի մարտի 25-ին ընկերությունը ցույց տվեց Apple Card և Arcade ծառայությունը, 2018-ի մարտի 27-ին անցկացվեց միջոցառում` նվիրված բյուջետային iPad-ի թողարկմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները