Վատիկանում Ռաֆաել Սանտիի էսքիզներով միանգամից 10 գոբելեն

22:33   18 Փետրվար 2020    339

Վատիկանյան Սիքստինյան կապելլայի պատին «առաքյալների գործերը» աստվածաշնչյան թեմայով առաջին անգամ տասը գոբելեն աշխատանքներ են կախվել:

Գոբելենները ստեղծվել են Ռաֆաել Սանտիի էսքիզների հիման վրա, որոնց ցուցադրությունը նվիրվել է նկարչի մահվան 500-ամյակին: Առաջին անգամ դրանք ցուցադրվել են նկարչի մահանալուց ամիսներ առաջ` 1519 թվականի դեկտեմբերի 26-ին, պապի կապելլայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վատիկանյան թանգարաններիի տնօրեն Բարբարա Յատտայի խոսքով` գոբելեններից յուրանքանչյուրը 50-60 կգ է կշռում և կազմված է ոսկեգույն և մետաքսե թելերից: Գոբելենների վրա պատկերված են դրվաքներ աստվածաշնչյան Պետրոս և Պողոս առաքյալների կյանքից:

Այս աշխատանքներից որոշներն անցյալում` 1983 և 2010 թվականներին, ներկայացվել են Սիքստինյան կապելլայում: Այստեղ կայանալիք ցուցադրությունից հետո գոբելենները կուղարկվեն այնպիսի այլ ցուցասրահներ, ինչպիսիք են Լոնդոնի ազգային պատկերասարհն ու Սկուդերի դել Կվիրինալ հռոմեական սրահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները