Տաշքենդում խոշոր ահաբեկչական խմբավորման գործունեություն է չեզոքացվել

12:48   19 Փետրվար 2020    296

Ուզբեկստանի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի 21 բնակչի, որոնք կասկածվում են «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Տաշքենդի արտաքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

«Փետրվարի 19-ին Տաշքենդում չեզոքացվել է «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների և անդամների գործունեությունը»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նախարարության տվյալներով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մայրաքաղաքի 18 հասցեներում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 21 մարդ, որոնք ընկել են Սիրիայում խմբավորման կազմում գործունեություն ծավալող Ուզբեկստանի քաղաքացու գաղափարական ազդեցության տակ:

«Նրանք ծրագրում էին նրան ֆինանսական աջակցություն ցուցաբերել, ուղևորվել այնտեղ և ներգրավվել խմբավորման շարքերում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Քրեական հոդվածը, որով մեղադրվում են ձերբակալվածները, մեղադրյալների համար նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տաշքենդ  


Վերնագիրի այլ պիտակները