Բլումբերգն ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կվաճառի իր 60 մլրդ դոլար արժողությամբ ընկերությունը

13:59   19 Փետրվար 2020    277

Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու է, պետության ղեկավար ընտրվելու դեպքում կվաճառի շուրջ 40 տարի առաջ հիմնադրված Bloomberg LP ընկերությունը, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Պարբերականի տվյալներով՝ ընկերությունը, որը հիմնադրվել է 1981 թվականին, գնահատվում է 60 մլրդ դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բլումբերգի շտաբի ներկայացուցիչ Թիմ Օ'Բրայենը Associated press գործակալությանը հայտնել է, որ Bloomberg LP ընկերությունը չեն կարողանա ձեռք բերել օտարերկրյա գնորդները կամ մասնավոր ներդրումային ընկերությունները:

Նա նշել է, որ Բլումբերգը ցանկանում է «180 աստիճանով» տարբերվել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփից: Ներկայացուցչի խոսքով՝ Թրամփի ամենամեծ թերություններից մեկն այն է, որ վերջինս չի հրաժարավում իր սեփական ֆինանսական շահերից:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները