Boeing-ը նոր 737 MAX օդանավերը ստուգում է վառելիքի բաքերում աղբի պատճառով

14:26   19 Փետրվար 2020    336

Ամերիկյան Boeing ընկերությունը սկսել է ստուգել 400 նոր օդանավերն այն բանից հետո, երբ նրանց վառելիքի բաքերում աղբ են գտել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը, հղում անելով ընկերության ներկայացուցիչ Մարկ Ջենկսին:

Նշվում է, որ խոսքը գտնում է այն օդանավերի մասին, որոնք դեռ չեն ուղարկել պատվիրատուներին:

Ստուգումն անհրաժեշտ է հետագա հնարավոր վտանգներից խուսափելու համար: Ըստ Ջենիկսի, բացարձակապես անընդունելի է, որ բաքերում ինչ որ ավելորդ բան լինի:

Գործակալությունը նաեւ նշել է, որ օդանավերը շահագործման կհանձնվեն ժամանակին:

Boeing-ը ճգնաժամի մեջ է, որը կապված է ավիավթարներից հետո 737 MAX օդանավերի շահագործումից հանելով: 2018 թվականին Ջակարտայից ոչ հեռու տեղի ունեցած վթարից հետո զոհվել է 189 մարդ, իսկ 2019 թվականի մարտին Ադեիս-Աբեբայի մոտ տեղի ունեցած վթարի ժամանակ՝ 346 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing  


Վերնագիրի այլ պիտակները