Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի ախտորոշման եւ բուժման նոր ստանդարտ են հաստատել

14:49   19 Փետրվար 2020    340

ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն փետրվարի 19-ին հաստատել Է նոր կորոնավիրուսի ախտորոշման եւ բուժման նոր համազգային ստանդարտը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ փետրվարի 19-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Հեռուստատեսության տվյալներով՝ նոր կանոնների համաձայն՝ երկրի բոլոր տարածաշրջաները, ներառյալ Հուբեյի կենտրոնական նահանգը, որտեղ թոքաբորբի ամենաընդգրկուն բռնկումն Է դիտարկվում, ախտորոշման գործընթացում պարտավոր են հաշվի առնել մարդու արյան մեջ նուկլեինային թթվի անալիզի կամ հաջորդակարգման (գենային տեղեկատվության ստացման) արդյունքները:

Բացի դրանից, ծանր ձեւով հիվանդացածներին բուժելիս հանձնարարվում Է լրացուցիչ կիրառել առողջացած հիվանդների արյան պլազմայի փոխներարկման մեթոդը, որոնք ավելի վաղ ախտահարվել են նոր տիպի կորոնավիրուսով:

Իշխանությունները կարգադրել են, որ արդեն դուրս գրված հիվադներին խորհուրդ Է տրվում երկու շաբաթվա ընթացքում զննում անցնել բժշկի մոտ՝ իմունիտետի թուլացման ֆոնին վերականգնման նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները