Գուտերեշը կոչ է արել դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռազմական գործողությունները

15:00   19 Փետրվար 2020    380

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևմուտքում, ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևմուտքում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմամբ և քաղաքացիական բնակչության տառապանքներով: Նա կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել: Միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի: Ռազմական լուծում գոյություն չունի»,- ասված է ՄԱԿ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Երկուշաբթի ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի՝ Մարկ Լոուքոքի կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում 2.5 ամիս շարունակվող մարտերի հետևանքով իրենց բնակավայրերը ստիպված է եղել լքել մոտ 900 հազար մարդ, որոնց մեծ մասը` կանայք և երեխաներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գուտերեշ  


Վերնագիրի այլ պիտակները