Ութ տարվա ընթացքում առաջին անգամ Դամասկոսից ուղեւորատար ինքնաթիռ է թռչել Հալեպ

15:14   19 Փետրվար 2020    299

Չորեքշաբթի Դամասկոսի օդանավակայանից դեպի Հալեպ է թռչել առաջին ուղեւորատար ինքնաթիռը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սա վերջին ութ տարվա ընթացքում Հալեպի օդանավակայանից Դամասկոս ուղեւորված առաջին ինքնաթիռն է:

Երկուշաբթի օրը սիրիական «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարար Ալի Համուդին, հայտնել էր այն մասին, որ Հալեպի օդանավակայանը երկար ընդմիջումից հետո վերսկսում է աշխատանքը:

Սիրիայի երկրորդ կարեւոր քաղաք եւ երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպի վերահսկողության համար զինված պայքարն ընթացել է 2012-2016 թվականներին: 2015-ի սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություն էր սկսեել Սիրիայում զինյալների դեմ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ էին հասցնում ահաբեկչական խմբավորումներին:

2016-ի նոյեմբերի կեսին սիրիական բանակը գրոհ էր սկսել, որը հանգեցրել էր Հալեպի արեւելյան հատվածի նկատմամբ վերահսկողության հաստատմանը: Նույն տարվա դեկտեմբերի կեսերից քաղաքն ամբողջությամբ գրավվել էր կառավարական զորքերի կողմից: Մինչ այժմ այնտեղ աշխատանքներ են տարվում պատերազմի հետեւանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դամասկոս   Հալեպ  


Վերնագիրի այլ պիտակները