Diamond Princess ճամփորդանավում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք

16:15   19 Փետրվար 2020    327

Նոր կորոնավիրուս Է հայտնաբերվել եւս 79 մարդու մոտ, որոնք կարանտինի մեջ են գտնվում Diamond Princess ճամփորդանավում, որը փետրվարի 19-ին սկսել են լքել ուղեւորները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել Է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը:

Այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Diamond Princess նավի վրա, որը գտնվում Է Իոկոհամա ճապոնական քաղաքի նավահանգստում, հասել Է 621-ի: Նոր հիվանդների քաղաքացիությունը ներկայում չի ճշտվում:

Փետրվարի 19-ին ավելի վաղ նավից հեռացել Է շուրջ 500 մարդ, որոնք երկշաբաթյա կարանտինի մեջ են եղել, եւ որոնց մոտ չի հայտնաբերվել կորոնավիրուս: Այս առաջին խմբում Էին նաեւ ՌԴ-ի երկու քաղաքացուհիներ:

Ճապոնիայի իշխանություններն անալիզներ են վերցրել նավի վրա գտնվող բոլոր ուղեւորներից ու անձնակազմի անդամներից: Այդ անալիզների արդյունքների ստացման համեմատ կազմվում են այն մարդկանց ցուցակները, որոնք կարող են հեռանալ նավից: Խոսքը վերաբերվում Է այն ուղեւորներին, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, եւ որոնք երկշաբաթյա կարանտինի մեջ են գտնվել ճամփորդանավում:

Hayatsk.info

Հեշթեգներ: DiamondPrincess  


Վերնագիրի այլ պիտակները