Գերմանիան 2 մլն եվրո կհատկացնի Վրաստանին ջերմոցային գազերի արտանետման դեմ պայքարի համար

16:24   19 Փետրվար 2020    326

Վրաստանը կստանա 2 միլիոն եվրո դրամաշնորհ Գերմանիայի կառավարությունից:

Դրամաշնորհը կօգտագործվի Ռուսթավիում նոր տեխնոլոգիաներ ներդնելու համար` ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու և քաղաքում օդի որակը բարելավելու նպատակով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին այսօր` Վրաստանի կառավարության նիստից հետո:

Նրա խոսքերով` նոր տեխնոլոգիաները ներդրվելու են Ռուսթավի քաղաքում, քանի որ կառավարությանը շատ է մտահոգում քաղաքի օդի աղտոտվածության մակարդակը:

Դավիթաշվիլիի խոսքով ՝ «Ռուսթավի Ազոտ» ՓԲԸ-ն ծրագիրը կֆինանսավորի լրացուցիչ 2 միլիոն եվրոյով: Այսպիսով, ընդհանուր 4 միլիոն եվրո կծախսվի նոր տեխնոլոգիաների ներդրման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները