Ֆրանսիայի ամենահին ատոմակայանը հունիսին կդադարեցնի աշխատանքը

16:33   19 Փետրվար 2020    328

Ֆրանսիայի կառավարությունը սահմանել է Ֆրանսիայի «Ֆեսենհայմ» ամենահին ատոմակայանի երկու ռեատորների կանգնեցման ստույգ ժամկետները՝ այս տարվա համապատասխանաբար փետրվարի վերջին եւ հունիսի վերջին:

Համապատսախան կարգադրությունը փետրվարի 19-ին հրապարակվել է Journal officiel պետական պաշտոնական բանբերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ֆեսենհայմ» ԱԷԿ-ը՝ Ֆրանսիայի ամենահին գործող ատոմակայանը, գտնվում է երկրի հյուսիս – արեւելքում՝ Էլզասի տարածաշրջանում: Իր շահագործման ժամկետի վաղեմության պատճառով (գործարկվել է 1977 թվականի հունվարի 1-ին) այն բազմիցս քննադատության օբյեկտ է դարձել բնապահպանների կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները