Լավրովը հայտնել է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին

16:42   19 Փետրվար 2020    309

Մոսկվան պատրաստ է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատել, այդ թվում՝ բարձր մակարդակով, ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպման նախապատրաստման մասին տղեկություններ առայժմ չկան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք մեր թուրք գործընկերների հետ, բնականաբար, կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը, քննարկել մեր պայմանավորվածությունների կատարման ուղիները, ընդ որում՝ ոչ թե 1,5-ամյա վաղեմության նախնական իրավիճակի վերստեղծման տեսակետից կատարումը, այլ պայմանավորվածությունների կատարումը արդյունքների ձեռքբերման տեսակետից, ինչի մասին հիշատակեցի»,- ասել է նա իր հորդանանցի գործընկեր Այման աս Սաֆադիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած մակարդակում, այդ թվում՝ նաեւ բարձր մակարդակում: Այս մասին երեկ նշված էր Դմիտրի Պեսկովի մեկնաբանության մեջ: Ես առայժմ չեմ տեսել նախագահների հանդիպումը պատրաստելու վերաբերյալ կոնկրետ ցուցումներ»,- շեշտել է նա:

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները