Իրանում հայտարարել են, որ խոցված ուկրաինական Boeing-ի «սեւ արկղերը» վնասված են

17:07   19 Փետրվար 2020    320

«Ուկրանիայի միջազգային ավիաուղիների»՝ Թեհրանի մերձակայքում խոցված ինքնաթիռի ինքնագրիչները («սեւ արկղերը») վնասված են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Իրանի IRNA պաշտոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամիին:

«Պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամին փետրվարի 19-ին ասել Է, որ Իրանի պաշտպանական արդյունաբերությանը խնդրել են օգնել նորոգելու ուկրաինական ավիահանրանավի լրջորեն վնասված «սեւ արկղերը»…Նորոգումից հետո «սեւ արկղերը» կվերծանվեն, հավելել Է Խաթամին»,- ասված Է փետրվարի 19-ին IRNA-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները