Պուտինն ասել է, որ իր աշխատավարձը երկրում ամենաբարձրը չէ

17:45   19 Փետրվար 2020    355

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ընթացքում տեղի բնակչին ասել է, որ նախագահի աշխատավարձը երկրում ամենամեծը չէ՝ հաղորդում է Hayatsk.info-ն:

Նախ, Պուտինը ծաղիկներ է դրել քաղաքի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակի հուշարձանին, իսկ դրանից հետո նա գնացել է խոսելու քաղաքաբնակների հետ:

Մի կին նախագահին հարցրել է, թե ինչպես պետք է ապրի ամսական 10 հազար 800 ռուբլիով:

Պուտինը խոստովանել է, որ դա «շատ դժվար է»: Ի պատասխան՝ կինը ենթադրել է, որ Ռուսաստանի առաջնորդի աշխատավարձը ավելին է, քան այդ գումարը:

«Ոչ միայն իմը: Շատ ավելի բարձր աշխատավարձեր կան: Նախագահը չունի ամենաբարձր աշխատավարձը»,- ասել է Պուտինը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները