Շոյգուն ու Հաֆթարը քննարկել են իրավիճակը Լիբիայում

17:56   19 Փետրվար 2020    438

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանդիպել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հետ:

Նրանք քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Փետրվարի 19-ին տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հանդիպումը: Երկխոսության ընթացքում քննարկվել է իրավիճակը Լիբիայում: Ընդգծվել է այս տարվա հունվարի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների դերի կարևորությունը` հրադադարի ռեժիմ հաստատելու և երկրում իրավիճակի կայունություն ստեղծելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Շոյգուն և Հաֆթարը ընդգծել են Լիբիայի հարցով Բեռլինյան համաժողովի որոշումների իրականացման կարևորությունը:

«Կողմերը ևս մեկ անգամ նշել են միջլիբիական ճգնաժամի լուծման այլընտրանքային քաղաքական ուղիների բացակայությունը, ինչպես նաև վերահաստատել են հավատարմությունը Լիբիայի անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոյգու   Հաֆթար  


Վերնագիրի այլ պիտակները