ՉԺՀ-ում հրապարակել են կորոնավիրուսից մահացածների եւ ապաքինվածների վիճակագրությունը

18:08   19 Փետրվար 2020    364

Մայրցամաքային Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների շրջանում ավելի քան 19 տոկոսն արդեն ապաքինվել Է, մահացել Է հիվանդացածների 2,7 տոկոսը, մնացածները բժիշկների հսկողության ներքո են:

Այդ մասին վկայում են այն տվյալները, որոնք փետրվարի 19-ին հրապարակել են ՉԺՀ-ի հիգիենայի եւ առաողջապահության տարածաշրջանային կոմիտեները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միեւնույն ժամանակ, ինչպես հետեւում Է կենտրոնական իշխանությունների հրապարակած վիճակագրությունից, վարակվածների մոտավորապես 15 տոկոսը ծանր վիճակում Է, եւս 3,2 տոկոսը՝ օրհասական վիճակում:

«Վիրուսի տարածման միտումն աստիճանաբար դրական փոփոխություններ Է կրում,- մամուլի ասուլիսում նշել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը:- Հաջորդ փուլում մենք պետք Է ամրապնդենք հաջող արդյունքները թոքաբորբի դեմ պայքարում, ինչպես նաեւ ապահովենք ծանր հիվանդների արդյունավետ բուժումը»:

Ինչպես ավելի վաղ նշել Է Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսով վարակվածների բուժման համար «Լեյշենշան» մասնագիտացված հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վան Սինհուանը, Չինաստանում կորոնավիրուսի բռնկումն արդեն հասել Է առավելակետին եւ հետագայում վարակման նոր դեպքերի թիվը կնվազի: Նրա խոսքով՝ արդեն մոտ ապագայում հարկ Է սպասել իրադրության բարելավում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները