Կորոնավիրուսի պատճառով Apple-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 2%-ով

19:36   19 Փետրվար 2020    233

Ամերիկյան Apple կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը նվազել է 2 տոկոսով, հայտնում է CNBC հեռուստաալիքը։

Արժեթղթերի գնանկումը պայմանավորված է չինական Հուբեյ նահանգում COVID-19 կորոնավիրուսի տարածման հետևանքների հետ։ Համաճարակի պատճառով կորպորացիան չի կարող ապահովել նախատեսված եռամսյակային շահույթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

NASDAQ էլեկտրոնային բորսայի տվյալներով՝ ընկերության մեկ բաժնետոմսի գինը ներկայում կազմում է մոտ 319 դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները